Հոկեյի Հայաստանի հավաքականը՝ «Երևանյան գիշերներ» մրցաշարի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը նվաճել է «Երևանյան գիշերներ» մրցաշարի հաղթողի կոչումը։
Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ» (12-2), «Արևային արջեր» (11-0) և «Ռոսպրեսա» (10-1) թիմերի նկատմամբ։
Երկրորդ տեղը գրավել է Մոսկվայի «Ռոսպրեսան», որի կազմում խաղում են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը և Ռոման Շիրոկովը, անվանի մարզական մեկնաբան Դենիս Կազանսկին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո է վերսկսել ելույթները և պատրաստվում է 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։