Արտակարգ դեպք՝ Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիի հետնամասում գտնվող զառիթափում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի է ընկել և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ Գրել է Shamshyan.com-ը։
Փրկարարները, Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արսեն Մելքոնյանն ու պարեկ Վարազդատ Աթանյանը քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավոր քաղաքացուն դուրս են բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։