Սա իրականում լուրջ և համակարգային խնդիր է, որը հենց համակարգային լուծում է պահանջում. Աննա Կոստանյան
ՔաղաքականությունԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետական տեխնոլոգիական այս գործիքն օգտագործվում է ի վնաս հանրության, և սա իրականում լուրջ և համակարգային խնդիր է, որը հենց համակարգային լուծում էլ պահանջում։
21-րդ դարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները, այդ թվում արհեստական ինտելեկտը դառնալու են հանցագործությունների միջոց չարակամ մարդկանց, իսկ հազարապատիկ ավելի` օրվա ռեժիմի ձեռքին, եթե դրա դեմն օր առաջ չառնվի ու չստեղծվեն փոխզսպման իրական, բոլորովին անկախ մեխանիզմներ։