Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ցածր տեսանելիության և բքի պատճառով Սևանի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: