Ե՞րբ է նշվում Տեառընդառաջի տոնը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեառընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Հայտնում է Qahana.am-ը:
Տոնական արարողությունները սկսվում են նախորդ երեկոյից՝ փետրվարի 13-ից, նախատոնակի ժամերգությամբ։ Այնուհետեւ մարդիկ եկեղեցուց կանթեղներով կամ մոմերով լույս են տանում՝ իրենց տան բակում տոնական խարույկները վառելու։
Բուն տոնի օրը՝ փետրվարի 14-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։
Ավելին՝ այստեղ