Սումգայիթում որդին դանակահարել է մորը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սումգայիթում որդին դանակահարել է մորը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվել է, որ փետրվարի 3-ին, ժամը 10.30-ին մոտ ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Սումգայիթ քաղաքի տներից մեկում սուր կտրող-ծակող վերքերից մահացել է Գաշանգուլ Ֆարհադ կըզը Գահրամանովան (1959թ. ծնվ.)։
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ բռնել են հանցագործության կատարման մեջ կասկածվողին՝ սպանված կնոջ որդուն։ Իրականացվում է հետաքննություն։