Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր, գրում է arevelk.am-ը:
Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:
«Արեւելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:
Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:
Ավելին՝ այստեղ