Արտակարգ դեպք ՝ Կոտայքում. Opel-ի վարորդը Կանանց գաղութի մոտ ընկել է ձնակույտի մեջ, բախվել գազատար խողովակին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի՝ Կանանց գաղութի մոտ ավտովթար է տեղի ունեցել: Գրել է «Շամշյանը»։
Պարզվել է, որ 66-ամյա Սամվել Մ.-ն վարելով Opel Astra մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտերում, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակին, ապա քարին և հայտնվել ձորակում:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը, ում ավտոմեքենայի մեջ քնած հայտնաբերել են պարեկներն ու փրկարարները, հետազոտվել է բժիշկների կողմից, բայց հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբլոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ