Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024-ի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով: