«Ժողովուրդ» օրաթերթը հերքել է Նարեկ Նալբանդյանի մասին հրապարակումը
ՀասարակությունArmLur.am կայքը և «Ժողովուրդ» օրաթերթը հերքում են, որ Նարեկ Նալբանդյանը աշխատացրել և չի վճարել, շահագործել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին։
Այսօր լրատվամիջոցը նմանատիպ բովանդակությամբ հերքման տեքստ է տարածել։
Հիշեցնենք, որ ինքը` գործարարը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բացառել էր իր ղեկավարած բիզնես կառույցներում որևէ նման միջադեպի հնարավորությունը։