Ռուս տղամարդը դաժանաբար ծեծի է ենթարկել դեռահասին՝ չկոճկված բաճկոնի պատճառով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերմի մարզում դեռահասին ծեծի են ենթարկել սուպերմարկետի մոտ, քանի որ նա չի ամրացրել կոճակները, գրում է Podem-ը։
Բերեզնիկիում հարբած տղամարդը հարձակվել է որդու վրա, պատմել է դպրոցականի մայրը։ Կնոջ խոսքով՝ չափահաս անցորդը բռնել է տղայի բաճկոնից և, ասելով, որ պետք է կոճկել, հարվածել է նրա դեմքին։ Իսկ երբ դեռահասն ընկել է, տղամարդը «սկսել է ոտքով հարվածել նրան՝ սպառնալով, որ կկտրի նրա գլուխը», եթե նա հրապարակի միջադեպը։
Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և պարզում է «մարմնական վնասվածք հասցնելու մեջ ներգրավված» անձի ինքնությունը։