Ուսուցչուհին փորձել է հրկիզել այն դպրոցը, որտեղ աշխատում էր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեբոքսարիի դպրոցներից մեկում տարրական դպրոցի ուսուցչուհին փորձել է հրկիզել այն դպրոցը, որտեղ աշխատում էր։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը, մինչ այս նա տեսանյութ է ուղարկել ծնողների հետ չաթում, որտեղ խոսել է Ուկրաինային աջակցելու մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը ուսումնական հաստատություն է եկել նախօրեին։ Նա փորձել է այրել առաջին հարկում գտնվող երկու աշխատասենյակ, սակայն նրան նկատել է անվտանգության աշխատակիցը, ով ոստիկանություն է կանչել և մարել կրակը։
Հաղորդվում է, որ ուսուցիչը նախկինում դատապարտվել է կողոպուտի համար։ Ներկա պահին ուժայինները պարզում են դեպքի հանգամանքները։
Ավելի վաղ Կեմերովոյի մարզում ձերբակալվել էր Ուկրաինայի մի քաղաքացի, ով առանց օրինական հիմքերի գրեթե ինը տարի գտնվում էր Ռուսաստանում։