Երևանում այրվել է BMW-ն, 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 26-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է «BMW X3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ:
Հրդեհի հետևանքով կա երկու տուժած, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։