Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար. Արդարադատության միջազգային դատարան
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին գրում է axios.com-ը:
Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ։
«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու բոլոր գործողությունները, որոնք մտնում են ցեղասպանության կոնվենցիայի մեջ», - ասել է նա։
Միևնույն ժամանակ դատարանը չի կարգադրել Իսրայելին ամբողջությամբ դադարեցնել իր հարձակումը անկլավում:
Ավելի քան 26,000 պաղեստինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, սպանվել են պատերազմի սկսվելուց ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,9 միլիոն մարդ տեղահանվել է։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ սովի վտանգը Գազայում օրեցօր աճում է։