Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղը՝ հունվարի 27-ին, Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։
Սուրբ Սարգիսն նվիրված տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը համարվում է նվիրական ավանդություն:
Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ՝ Ս․ Սարգիս զորավարի տոնը հռչակված է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը արագահաս բարեխոսն է, այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: