Բքին մերկացրել են դասընկերոջը, ծեծի ենթարկել և հրապարակել տեսանյութը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերմի մարզում երեխաները ահաբեկել են մերկ հասակակցին։ Դպրոցականները բացատրել են, որ այդ ամենը ենթադրաբար կատակ է, հաղորդում է Պերմի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բոլոր երեխաները սովորում են նույն դպրոցում։
«Դեռահասները 11, 12 և 14 տարեկան են։ Տղան, ով մերկ վազվզում էր, հայտարարել է, որ ինքն է հանել հագուստը։ Ուզում էր հիվանդանալ ու դպրոց չգնալ»,- ասացին մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ տղան իր լողազգեստով վազում է ձյան միջով, իսկ մյուս դեռահասները վազում են նրա հետևից և ոտքերով հարվածում։ Այս միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։