Արցախի ռուս համայնքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի ռուս համայնքը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված արցախցիներին օժանդակելու համար:
«Հարգելի Արա Արշավիրի.
Լեռնային Ղարաբաղի ռուս հայրենակիցների անունից երախտագիտության ջերմ խոսքեր ենք հղում Ձեզ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ղարաբաղցի փախստականների ճակատագրում Ձեր անկեղծ մասնակցության համար:
Ձեր քաղաքացիակն դիրքորոշումն ու մարդկանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը կարող են օրինակ ծառայել գալիք սերունդների համար»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի ռուս համայնքի ղեկավար Ա. Ս. Բորդովի ուղերձում: