Խուլիգանություն Չարենցավանի հանդիսությունների սրահներից մեկի բակում. կան ձերբակալվածներ
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում հունվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններումվիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները:
Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: