ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ խորհուրդն արտգործնախարարների մակարդակով երկուշաբթի կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգը, որում ներառված է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը:
Ինչպես գրում է interfax.ru-ն, միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ քննարկման ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։