Էկիտիկեն պատրաստ է հրաժարվել 4 մլն եվրոյից հանուն Այնտրախտ տեղափոխության
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն մոտ է 6-ամսյա վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանկֆուրտյան ակումբը երիտասարդ հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի անձնական պայմանների շուրջ։ Էկիտիկեն պատրաստ է 4 միլիոն եվրոյով կրճատել իր աշխատավարձը՝ գերմանական թիմ տեղափոխվելու համար։ Ակումբների միջև վերջնական բանակցությունները շուտով կսկսվեն։
Նշվում է, որ «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրյոշեն շատ է հետաքրքրված 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։
Էկիտեկե ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականից։