Երբ է նշվելու Բարեկենդանը․ ինչ տոն է այն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է:
Բարեկենդանի տոնական ուտեստների մեջ նախապատվելի են առատ մսով, յուղով, կաթնեղենով ուտելիքները: Բարեկենդանի սեղանների անբաժան ուղեկիցներն էին նաև գաթան և հալվան: Վերջին օրը երեկոյան կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու:
Բարեկենդանին թոնիրը միշտ վառ պիտի լիներ և սեղաններին ամեն ինչ պետք է առատ լիներ:
Բարեկենդանը ավելի մեծ շուքով է նշվել քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր:
Բարեկենդան բառը հավանաբար առաջացել է բարի կենդանություն բառակապակցությունից: Գարնանամուտի զարթոնք ապրող բնության գործընթացը աշխուժացնելուն են միտված բոլոր հմայական խաղերն ու տոնածիսական ճաշերի պատրաստումը: Ժողովրդական տոնախմբության հիմքում ընկած է միասնական զոհաբերման գաղափարը հանուն ընդհանուրի բարօրության: Այս սկզբունքից ելնելով` յուրաքանչյուրը պարտավոր էր մասնակցել համընդհանուր տոնածիսական արարողություններին:
Ավելին՝ այստեղ