Մխիթարյանն «Ինտերի» հետ ժամանել է Սաուդյան Արաբիա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերը» ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կմասնակցի Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը: Ինձագիի գլխավորած թիմի կազմում արաբական երկիր է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը:
Կիսաեզրափակիչում «Ինտերը» հունվարի 19-ին կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 18-ին կվիճարկեն «Նապոլին» և «Ֆիորենտինան»։
«Ինտերը» մրցաշարի գործող հաղթողն է: