Լուվրի տոմսերի արժեքն աճել է մեկ երրորդով
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի Լուվրի թանգարանը գրեթե մեկ երրորդով բարձրացրել է մուտքի տոմսերի գները։ Տոմսերի գները 17-ից հասել են 22 եվրոյի, ինչը, հավանաբար, պայմանավորված է քաղաքում ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ աժիոտաժով։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Լուվրն ասում է, որ տոմսերի գների բարձրացումն անհրաժեշտ է էներգիայի աճող ծախսերը ծածկելու համար. 2021-ից 2022 թվականներին էլեկտրաէներգիայի վարձերն աճել են 88%-ով:
Թանգարանն ընդգծել է, որ անվճար տոմսերի իրավունք ունի իր այցելուների 40%-ը՝ մասնավորապես մինչև 25 տարեկան երիտասարդները, ցածր եկամուտ ունեցող անձինք, գործազուրկները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ուսուցիչներն ու լրագրողները։