Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում`
Հունվարի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ, 19-21-ին՝ 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։