18-ամյա ռուս դերասանը թատրոնում բռնաբարել է 9-ամյա տղային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի մարզում 18-ամյա դերասանը թատրոնում բռնության է ենթարկել 9-ամյա տղայինբ, հայտնում է SHOT-ը։
Հանցագործությունը կատարվել է Օրեխովո-Զուեւոյում։ Տղան գնացել էր թատերական ակումբ և ձմեռային թատրոնում պատրաստվում էր «Քնած գեղեցկուհին» ներկայացմանը։
Սակայն պրեմիերայի օրը հանդերձարանում՝ առաջին գործողության ժամանակ, տղային մոտեցել էր 18-ամյա ուսանող դերասանը և առաջարկել «ուրոլոգ խաղալ»։ Երեխան ոչինչ չի հասկացել, հետո հարձակվողն առաջարկել է, որ երկուսն էլ հանեն շալվարը և «զննում անցկացնեն»։ Ներկայացումից հետո այլասերվածը նրան կանչել է թատրոնի նկուղ, սակայն տղան գնացել է տուն և ծնողներին պատմել ամեն ինչի մասին։
Քրեական գործ է հարուցվել երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու հոդվածով։ Մեղադրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։