Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ԱԺ-ում քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը․ Վահե Հովհաննիսյան
ՀասարակությունԱյսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։ Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։ Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։ Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։ Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը», - գրել է նա։