Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնшկ է մшհшցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական երեխա: Երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում և երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: