Երկուշաբթի օրվանից աշակերտներին կզննեն. սիմպտոմների դեպքում նրանց տուն կուղարկեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղակեն:
«Մենք հսկում ենք բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում մինչև 2 տոկոսը։ Նախարարությունն ունի գործողությունների հստակ պլան, եթե տոկոսի աճ գրանցվի։
Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի։ Ռեանիմացիոն ու մյուս մահճակալային ֆոնդը մեր խիստ հսկողության տակ է, կարծում ենք՝ իրավիճակը կմնա կառավարելիի շրջանակում: Սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստվելն է։Պատվաստանյութը Հայաստանում հասանելի է եղել հենց հոկտեմբերի սկզբից»,-ասաց Ավանեսյանը: