Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 64 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 24 մարդ
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, փաստաթղթերը կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավտոմեքենայի գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, անօրինական միգրացիայի կազմակերպման, անառակաբարո արարք կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության ու ջրային կենդանիներ ապօրինի որսալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: