Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

«Սերգեյը մեր միակն էր, մեր կապը յուրահատուկ էր, հիմա էլ կարծես իր ուժն իմ մեջ մտած լինի». Սերգեյ Պետրոսյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Վարանդայում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերգեյը շատ շարժուն, միևնույն ժամանակ խելոք երեխա էր: Մեր գյուղի սարերում է մեծացել, շատ պինդ տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերգեյի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Իջևանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում է անցել Սերգեյի մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել: «Իններորդ դասարանից իրեն տեղափոխեցինք Իջևանի քոլեջ: Այնտեղ ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց բանակ»: Երբ հետաքրքրվում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն ասում է. «Անկեղծ կլինեմ. սովորելու հետ սեր չուներ, բայց խենթանում էր բնության, սարերի ու կենդանիների, հատկապես ձիերի համար: Աննկարագրելի էր իր սերն այդ կենդանու հանդեպ: Եթե իրենով լիներ, ամբողջ օրը կցանկանար ձիու թամբին նստել ու շրջել»:

Մայրիկի խոսքով, մինչև բանակ գնալը որդին անգամ ամուսնանալու մտադրություն ուներ, բայց ծնողներն առաջարկել են սպասել, ծառայությունն ավարտել, նոր միայն կյանքի հաջորդ ու կարևոր փուլ ոտք դնել: «Իսկ որպես մասնագիտություն՝ իրենը մեքենաներն էին, քանդեր, հավաքեր, այդ ուղղությամբ էր սովորում քոլեջում, իսկ բանակից հետո էլ մտադիր էր այդ մասնագիտացումով աշխատել: Վիլիս ունեինք, սարերում այդ մեքենան ինքն էր վարում, այնքան էր հմտացել: Երբեմն զգացողություն է, որ իր կյանքի 18 տարվա մեջ ամեն ինչ ապրեց, շատ բան հասցրեց իմանալ, ամեն ինչ արագ էր անում: Երբեմն անգամ ես էի իրեն հանգստացնում՝ ո՞ւր ես շտապում, դա էլ վաղը կանես: Բայց չէ, իր սիրտն անհամբերությունից ճաքում էր, ուզում էր ամեն ինչ անել ու վերջացնել: Իր տարիքի տղաներ կան, որոնց մեքենա վարել է սովորեցրել, հիմա այդ տղաները գալիս-գնում են ու ասում՝ Սերգեյի շնորհիվ ենք վարորդ դարձել»:

Սերգեյը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 7-ին: Ուղղությունն Արցախ էր, ծառայությունն անցնելու էր Մարտունի 2-ում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Հիշում եմ, թե ոնց էր ուրախացել: Ուզում էր ծառայել ու շուտ վերադառնալ, այդ հարցում էլ էր շտապում: Շատ ուրախ, երգ ու պարով է մեկնել ծառայության: Հիմա էլ հաճախ դիտում ենք այդ կադրերը: Տղաներ կային՝ անգամ անտրամադիր էին մեկնում, բայց Սերգեյի դեպքում հակառակն էր, մեզ վրա էլ կարող էր բարկանալ՝ հանկարծ ձեր աչքերում տխրություն չտեսնեմ, ինձ ուրախ ճանապարհեք բանակ: Ծիծաղելով, ուրախ տրամադրությամբ մեկնելու օրը ավտոբուսների շուրջը պտտվում էր: Այդքան ուրախ գնաց, բայց վերջն այլ էր…»: Իսկ հետո Սերգեյի մասին զրուցում ենք նրա կրտսեր քույրիկի՝ Լիանայի հետ: Սերգեյը երկու քույր ունի: Լիանան եղբոր մասին խոսելիս առաջինն, ինչ մատնանշում է, կենսախնդությունն է:

«Երբեք իրեն տխուր չեմ տեսել: Մինչև հիմա էլ իրեն այդպես եմ հիշում: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց նա է եղել իմ եղբայրը: Ինքը բացարձակ նեղացկոտ չէր, և եթե հանկարծ ինչ-որ բանից նեղված լինեի, բավական էր՝ ինքը տուն մտներ, իր մեկ խոսքից իմ տրամադրությունը կփոխվեր: Միշտ ուզում էր, որ ուրախ լինեմ, ինչ առիթ լիներ, ինձ էլ իր հետ պետք է տաներ, ինձ երբեք մենակ չէր թողնում: Ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Որքան էլ զբաղված լիներ, օգնում էր բոլորին։ Սիրում էր երգել: Տխուր ժամանակ իր ձայնն էր ինձ հանգստացնում, մինչև հիմա էլ իր ձայնը ականջներիս մեջ է»: Լիանան էլ է հաստատում, որ եղբայրը սիրով է մեկնել ծառայության. շատ էր ուզում ծառայել: «Երբեք չի դժգոհել ծառայությունից, ընկերների հետ շատ սիրով էր: Իր ծննդյան օրն էր, ինքն էլ մի քիչ վատառողջ, չէին թողել դիրքեր բարձրանա, իրեն ասացի՝ գումար ենք ուղարկել, որ տղաների հետ ծննդյան օրը նշի: Ու հավելեցի՝ խնդրում եմ, անպայման տորթ կվերցնես ու մոմեր, որ տեսնեմ և ուրախանամ: Արձագանքեց՝ նման թիթիզ բաներ չեմ սիրում»: Սկսվեց պատերազմը:

«Ամեն օր իրենից զանգ ենք ստացել, օրը մեկ անգամից ավելի: Հոկտեմբերի 21-ին և 22-ին զանգում էր տարբեր՝ ընկերների համարներով, ասում, որ իր հեռախոսը լիցքավորում չունի: Բնական է, գիտեինք, որ պատերազմ է, բայց իր զանգերի ժամանակ պատերազմի ձայնը չէր լսվում, առհասարակ ոչ մի ձայն չէր լսվում, չգիտեմ էլ, թե որտեղից էր զանգում: «Մեզ մոտ պատերազմ չկա». եթե անգամ ինչ-որ ձայն էինք լսում, ասում էր, որ տղաներն են, գործ են անում: Մի օր էլ, երբ զանգեց, հուզվեցի, շատ էի կարոտել: Սկսեցի լաց լինել, սիրտս չդիմացավ, հեռախոսը փոխանցեցի մամայիս: Չէի ուզում, որ նեղվի, բայց իրեն շատ էի կարոտել: Ինչ մեկնել էր ծառայության, մեկ անգամ էինք Արցախ գնացել: Հետո համավարակը սկսվեց, ինքն էլ չկարողացավ տուն գալ»: Սերգեյի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 23-ը: «Վարանդայի այդ դիրքերում հինգ ընկերով են եղել, շրջափակման մեջ են հայտնվել, դուրս եկել շրջափակումից, ծանր օրեր ունեցել:

Մարտական ընկերներն են պատմում, որ Սերգեյը ընկերներից մեկի կյանքն է փրկել: Ընկերների հետ 1 դիրք էին գրավել Վարանդայի շրջանում, ինչպես նաև թշնամու «Ուրալ» մակնիշի մեկ մեքենա, որի մեջ կար զենք ու զինամթերք։ Սերգեյն է 700 մետր հեռավորությունից կրակոցների միջով մեքենան հասցրել հայկական կողմին»։ Սերգեյը տուն է «վերադառնում» դեկտեմբերի 5-ին: «Հոկտեմբերի 23-ին նա չէր զանգել, անհանգիստ էինք, հայրիկս զանգահարել էր ընկերոջ համարին, վերջինս ասել էր, որ եղբայրս զոհվել է: Հայրիկիս ինքնազգացողությունը վատացել էր, բայց բոլորը նրան հանգստացրել են, ասել, որ գուցե սխալմունք լինի, բայց ավաղ…»: Հույսը միշտ վերջում է մեռնում, մինչև սեփական աչքով չես տեսնում, չես էլ ուզում հավատալ այն իրականությանը, որ մեր կյանքի անբաժան մասն է դարձել: Սերգեյի քույրիկն ասում է՝ չի տեսել եղբորը, չի հավատում նրա զոհվելուն և ամեն օր սպասում է, որ նա տուն է վերադառնալու:

«Ընկերներին միշտ ասել է՝ տանը երկու հրաշք քույրիկ ունեմ սպասող: Ինքն էլ մեր միակն էր, իրեն այլ կերպ էինք սիրում, մեր կապը յուրահատուկ էր»: Իսկ եղբորից հետո կրտսեր քույրիկին ուժ է տալիս հենց ինքը՝ Սերգեյը: Լիանան այնքան սիրուն է բնութագրում. «Կարծես իր ուժն իմ մեջ մտած լինի: Փորձում եմ իր կիսատ թողածը կյանքի կոչել, իհարկե, իր բացը որևէ մեկը լրացնել չի կարող: Ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, թև ու թիկունք լինում, որ չհուսահատվենք»: Լիանան իր հույզերը, սպասումն ու կարոտը թղթին է հանձնել.

Ո՞ւր ես, եղբա՛յր, ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։

Գուցե տեսնում ես երկնքից, գուցե լսում ես անտառից։

Հուշի՛ր, եղբա՛յր, որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,

Քո շունչը զգամ անշունչ քարում, քո զարկն առնեմ հորդ անձրևում...

Իմ թանկ եղբա՛յր,

Միս ու արյամբ քո վերքերի, դու ձուլվեցիր հայրենիքին,

Վերջին «մամ ջանն» առավ քամին...

Պատմի՛ր, եղբա՛յր, խոսիր ինձ հետ մեղմիկ քամով,

Կարոտս առ ծագող լույսով, շտապիր ինձ մոտ ճերմակ ամպով։

Հ. Գ. - Սերգեյ Պետրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գետահովիտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան