Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում հունվարի 11-ից 21-ը կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ բարձրագույն խմբերի առաջնությունները:
Հայաստանի չեմպիոնները իրավունք կնվաճեն 2024 թվականին հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականների կազմում:
Առաջնությունները անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով:
Բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, 15:00-ին: Պարտիաները մեկնարկելու են ամեն օր ժամը 15:00-ին: Փակման արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, 17:00-ին:
Առաջնությունների գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Հայաստանի առաջնությանը կմասնակցեն․
Սամվել Տեր-Սահակյան
Մանուել Պետրոսյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Զավեն Անդրիասյան
Տիգրան Հարությունյան
Մամիկոն Ղարիբյան
Արթուր Դավթյան
Ռոբերտ Փիլիպոսյան
Էրիկ Չաքրյան
Դավիթ Տիրատուրյան
Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն.
Մարիա Գևորգյան
Սուսաննա Գաբոյան
Պոլինա Կոբակ
Մարիամ Ավետիսյան
Արփինե Գրիգորյան
Աննա Խաչատրյան
Միլենա Գասպարյան
Մարիամ Խաչատրյան
Մելինե Հարությունյան
Ալվարդ Ստեփանյան