Չկարողանալով հանգստացնել երեխային՝ մայրը թափահարելով սպանել է նրան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաթարստանում չորս ամսական երեխան մահացել է ոչ թե «թռիչք» խաղալիս, այլ այն պատճառով, որ մայրը դաժանորեն թափահարել է երեխային։ Այս մասին գրում է SHOT-ը։
26-ամյա կինը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ երեխան շատ էր լաց լինում։ Նա չկարողացավ հանգստացնել նրան՝ սկսել է ցնցել։ Երեխան դադարել է շնչել, և ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ տղան մահացել է ողնաշարի պարանոցային հատվածում ողնուղեղի արյունահոսությունից։ Մայրն ու նրա զուգընկերը բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մահվան ելքով առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Կնոջը սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։