Ա Սերիայում կարող է դիտարկվել առաջնությունում հանդես եկող ակումբների քանակը կրճատելու տարբերակը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական Ա Սերիայի ակումբները և լիգայի նախագահ Լորենցո Կասինին սկսել են ոչ պաշտոնական բանակցային գործընթաց՝ Իտալիայի առաջնությունում հանդես եկող թիմերի թիվը 20-ից 18-ի կրճատելու վերաբերյալ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն, առաջնությունում թիմերի քանակի կրճատման օգտին հանդես են եկել հիմնականում Ա Սերիայի առաջատար ակումբները, որոնց ներկայացուցիչները պնդում են, որ պետք է կրճատել մրցաշարի մասնակիցների թիվը՝ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի պատճառով, որը կսկսի գործել հաջորդ մրցաշրջանից։
Առաջիկա տարիներին հանդիպումների թիվը կավելանա, իսկ Իտալիայի առաջնության օրացույցը կդառնա շատ ծանրաբեռնված։ Սակայն որոշ ակումբներ մտավախություն ունեն, որ այդ որոշման պատճառով կարող են որոշակի եկամուտներ կորցնել:
Ընդգծվում է, որ այս որոշումը կարող է ընդունվել պայմանով, որ դրա օգտին քվեարկեն Ա Սերիայի 14 ակումբներ։
Աղբյուր ArmSport.am