Գինովցած մայրը խնջույքից հետո մահացած է գտել իր նորածին որդուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Կրասնոդոնսկայա փողոցում։ REN TV-ի տվյալներով՝ տղան ապրել է ընդամենը չորս օր։
Ըստ աղբյուրի՝ երեխան մահացել է հունվարի 9-ի գիշերը։ Այս մասին կինը իմացել է այն ժամանակ, երբ որոշել է կերակրել նրան կրծքով։
Իրավապահները պարզել են, որ կինը ալկոհոլ է օգտագործել հունվարի 8-ին։ Բնակարանում այդ պահին եւս երկու երեխա է եղել՝ մեկ տարեկան դուստրը եւ 17-ամյա տղան։
Ըստ աղբյուրի՝ ընտանիքը գրանցված չի եղել։ Նորածնի մահից հետո մեկ տարեկան աղջկան տեղափոխել են մանկատուն։
Ավելին՝ այստեղ