Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մբապեի՝ Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական COPE պարբերականը նոր մանրամասներ է հայտնել հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
Նախկինում համաշխարհային բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնում էին, որ իսպանական ակումբը ֆրանսիացու համար վերջնաժամկետ է սահմանել՝ իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Աղբյուրները նշում են, որ Կիլիանը միայն մինչև այս տարվա հունվարի վերջ ժամանակ ունի՝ ընտրելու այն ակումբը, որտեղ ցանկանում է խաղալ: COPE-ը հերքում է այս տեղեկությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» Մբապեի համար վերջնաժամկետ չի սահմանել, ավելին, վերջին շրջանում նրա հետ որևէ համաձայնագիր կնքելու փորձեր չեն արվել։ Մադրիդյան ակումբը մտադիր չէ մասնակցել «աճուրդներին» և այլ թիմերի հետ պայքարել Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումն այնպիսին է, որ եթե Մբապեն ցանկանում է տեղափոխվել իրենց ակումբ, ապա ինքը՝ ֆրանսիացին, պետք է հայտարարի այդ մասին և իր ծառայություններն առաջարկի իսպանացիներին։ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում Մբապեն ամեն դեպքում աշխատավարձի կորուստ կունենա, քանի որ Արքայական ակումբը մտադիր չէ նրան վճարել այնքան, որքան հարձակվողը վաստակում է ՊՍԺ-ում։