Հայերեն
Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան 

«Թույլ չեմ տալու, որ լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ». փաստաբան

Քաղաքականություն

«Տիգրան Խաչատրյանի գործով դատական նիստը կայացել է, նախնական դատալսումների փուլում ենք: Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:

Քեշիշյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Հանրային հեռուստաընկերության եթերում հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանություններին: «Գլխավոր դատախազի տեղակալն իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթի մեկնաբանություն է տվել, որտեղ փաստերն իմ գնահատմամբ ճիշտ չի ներկայացնում: Մյուս կողմից, կրկին իմ գնահատմամբ ուղիղ կերպով ազդեցություն է լինում դատարանների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում Տիգրան Խաչատրյանի գործը քննող դատավորի նկատմամբ: Ներկայացնում են փաստեր, որ գործով տուժողն իրարամերժ ցուցմունքներ է տվել, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ տուժողն առհասարակ ցուցմունք չի տվել, էլ ուր մնաց իրարամերժ ցուցմունք տա: Տուժողի իրարամերժ ցուցմունք տալու հանգամանքն էլ մեկնաբանվում է վկայի ցուցմունք փոխելու հանգամանքով: Ինձ հետաքրքիր է՝ տուժողը նախաքննության ընթացքում ինչպե՞ս է ծանոթացել վկայի ցուցմունքներին: Դա կարող է տեղի ունենալ նախաքննության ավարտից հետո, ինչն այս դեպքում եղել է օրեր առաջ՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Բացի դա, երբ ասում են, որ եղած նյութերը բավարար են մեղադրական ակտ կայացնելու համար, դա ի՞նչ է նշանակում: Իմ գնահատականով, սա ուղիղ մեսիջ է դատարանին, որ՝ «դատավո՛ր, տե՛ս, պետք է ընդամենը չագուչը խփես սեղանին մեղադրական ակտով», անտեսելով անմեղության կանխավարկած, արդար դատաքննություն, ապացույցների գնահատում և այլն: Նույն զրույցի ժամանակ նաև պաշտպանական կողմի մեկնաբանություններն են ցիտում, բայց պաշտպանական կողմը, ինչ որ իրենք են ասում, նման բան չի ասել: Հետաքրքիր է նաև այն, որ գործը դատարան գնալուց հետո նոր խոսում են սրա մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէին խոսում: Տրամաբանությունն այն է, որ գործը դատարանում եղած ժամանակ են խոսում այս մասին, որ դատավորին ոչ ուղղակի կերպով ասեն՝ դատավոր ջան, դու սրանից բացի այլընտրանք չունես»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ընդգծում է՝ վարույթով որևէ ապացույց չկա: «Մեկնաբանում են հետևյալը՝ Տիգրան Խաչատրյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել, պահել, փոխադրել և օգտագործել է հրազեն: Որտեղի՞ց նման տեղեկություն: Ենթադրում են, որ եթե դեպքի օրը այսինչ մարդը միջին աստիճանի մարմնական վնասված է ստացել, ուրեմն Տիգրան Խաչատրյանն այդ ատրճանակը, կամ չգիտեմ ինչը, ձեռք է բերել ու պահել: Կամ ասում են՝ տուժողն իրավունք չունի ցուցմունք չտալու: Ես ասում եմ՝ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու: Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հստակ սահմանված է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալ այն ժամանակ, երբ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր և իր մերձավորների դեմ: Իսկ գլխավոր դատախազի տեղակալն ասում է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու, բացառությամբ եթե իր հայտնածը կարող է օգտագործվել իր մերձավորների դեմ, չխոսելով հենց տուժողի անձի մասին: Վարույթը նախաձեռնվել է նաև խուլիգանության հատկանիշներով: Եթե ես լինեմ տուժողը, կարող եմ ցուցմունք չտալ, պատճառաբանելով, որ վարույթով խուլիգանություն է նախաձեռնվել, այս դեպքում կարող են լինել բազմաթիվ մեղադրյալներ, կարող է նաև տուժողը լինել մեղադրյալ: Տուժողի ցուցմունք չտալու հանգամանքով պայմանավորված վարույթ են նախաձեռնել տուժողի նկատմամբ: Սա ի՞նչ է նշանակում, որ ցուցմունք չես տալիս, գնա դատվի, ցուցմունք տուր, գործը հանենք վրայիցդ: Գնահատում եմ, որ սա ևս ճնշում է: Ուղիղ միջամտություն է տեղի ունենում կոնկրետ դատավարության նկատմամբ»,-ընդգծում է նա:

Մեկնաբանում է ևս մեկ կարևոր հանգամանք: «Մյուս կողմից՝ իրենց ձեռքի տակ ունեցած տեսանյութը որևիցե բան չի ասում Տիգրան Խաչատրյանի կողմից ենթադրյալ կատարվածի մասին: Նշում են, որ տուժողի եղբոր որդին կրիչները փոխել է, թե ջնջել, նման մեկնաբանություն են անում: Շատ կուզենայի, որ այդ կրիչները լինեին: Ո՞ւմ էր ձեռնտու կրիչներ տանելը կամ ոչնչացնելը, եթե իրոք ոչնչացվել է, չնայած չեմ հավատում այս ֆորմատով մեկնաբանություններին: Ում ձեռնտու է, նա պետք է տանի կրիչները, այդ դեպքում ինչո՞ւ են այդ ամենը մեկնաբանում ի վնաս Տիգրան Խաչատրյանի: Ինչ է թե Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Սյունիքի մարզպետ: Կարծում եմ, որ իրավաբանության մեջ քաղաքական կոնտեքստ չպետք է լինի:  Շատ հետևողական եմ լինելու այս գործի արդարացի լուծմանը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի պարզվի իրականությունը և թույլ չեմ տալու, որ ցանկացած եղանակով լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՄենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև