Փարիզի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 6-ին Փարիզի` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։