Կալուգա-Երևան չվերթները ժամանակավորապես չեղարկվել են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կալուգա-Երևան չվերթները մեկ ամսով չեղյալ են հայտարարվել։ Азимут ավիաընկերության կողմից թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է Կալուգայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Азимут-ը հունվարի 19-ից փետրվարի 16-ը հայտարարել է A44010/4009 Երևան-Կալուգա-Երևան միջազգային չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։ Ավիաընկերության մնացած չվերթներն այս երթուղով կիրականացվեն ըստ չվացուցակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։