Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը
ՀասարակությունԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում:
Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ: Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ ունեցան արտիստի հետ նույն բեմում: