Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը (ֆոտո)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի քանի օր երկրպագուներին անհամբերոթյան մեջ պահելուց հետո Սիրուշոն ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշով: Տիկնիկը հայկական տարազով է՝ ոգեշնչված երգչուհու PreGomesh երգի տեսահոլովակի կերպարից:
«Մեր առաջին տիկնիկը: Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետեւ դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երեւի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ»,-գրել է Սիրուշոն։ Նա նաեւ բացատրել է տիկնիկի կերպարի ընտրությունը:
Ավելին ՝ այստեղ