Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Նոր տարվա գիշերը, ո՛չ էլ ցերեկը ձյուն չի լինի։ Առաջիկա 5-6 օրը տեղումներ չեն լինի, որովհետև անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում ենք»,– ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։
Սուրենյանի խոսքով` Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։
Ավելին ՝այստեղ