ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է․ նախարար
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգությանը։
«ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է․ կա ամբողջական տվյալների բազա:
Գույքագրվում են նաև վանդալիզմի դեպքերը և ինտեսիվ փոխանցվում բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին»,- ասել է նա՝ հավելելով, որ ստեղծվում են նաև էլեկտրոնային շտեմարաններ, որոնք ավելի տեսանելի են դարձնում տեղի ունեցածը:
Անդրեասյանը նշել է, որ մշակութային օրակարգ ունեցող միջոցառումներին ու քննարկումներին բարձրացնում են այդ հարցերը և քննարկման առարկա դարձնում։