ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանում կիրառվում են մուտքի և ելքի մի շարք սահմանափակումներ
ԻրավունքԱրցախի Պարետը նոր որոշում է ստորագրել։ Ըստ այդմ՝ Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ։
«Արգելել մարդկանց եւ տրանսպորտային միջոցներ մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի եւ Քարվաճառ–Նոր Վերինշեն–Մարտակերտ ավտոճանապարհովավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկության»։