Հայաստանի 12 շախմատիստ սկսում է պայքարը աշխարհի առաջնությունում
Սպորտ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի 12 շախմատիստ դեկտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սկսում է պայքարը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։
Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, կանանց առաջնությունում՝ էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Առաջնությանը կմասնակցեն նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ)։
Մրցանակային հիմնադրամը 60 հազար դոլար է։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram