Հայերեն
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» 

Ջանք չենք խնայում, որ ՀՀ-ում զարգանա ավտոսպորտը. Հայաստանի կարտինգի առաջին թիմը Դուբայում առաջին մրցանակն է շահել

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջերս Դուբայում կայացած կարտինգի 24-ժամյա մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացել է ազգային թիմով. «Գորոյան ռեյսինգ»-ը 42 երկրների մրցակցությունում գրավել է մրցանակային 3-րդ հորիզոնականը՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը։

Нет описания.

Ավտոմոբիլային սպորտում միջազգային մեծ ճանաչում ունեցող ավտոարշավորդ Արթուր Գորոյանը մեծ ջանքեր է ներդնում ավտոսպորտը Հայաստանում զարգացնելու համար։

Արթուր Գորոյանը Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի, Բելառուսի ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Սիմոնյանի և  տարբեր երկրներում ապրող ընկերների հետ Հայաստանում ստեղծել է ավտոմոբիլային սպորտի առաջին ազգային թիմը։

Нет описания.

Արդեն Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Գորոյան ռեյսինգ»-ի հիմնադիր Արթուր Գորոյանը պատմեց, որ 1 տարի առաջ, երբ տղաներով դարձյալ Երևանում էին, ցանկություն առաջացավ կարտինգի մի թիմ ստեղծել, մասնակցել որևէ մրցման և ցույց տալ, որ կարող են զրոյից սկսել և հաջողություն արձանագրել։

Нет описания.

«Սկսեցինք թիմի կազմավորումից։ Կես տարում նրանց սովորեցրինք կարտինգի այբուբենը՝ տիրապետել կարտին, այնուհետև, աստիճանաբար նաև սկսեցին յուրացնել արագ վարելու կանոնները և նրբությունները։ Ու գնացինք Դուբայ՝ մասնակցելու համաշխարհային սերիային, որտեղ հանդես է գալիս կարտինգի էլիտան։ Մասնակցում էր 42 թիմ։ Ու հենց առաջին փորձով 3-րդ մրցանակային տեղը գրավեցինք։ Այդպես ապացուցեցինք նախևառաջ ինքներս մեզ, որ Հայաստանում չունենալով անհրաժեշտ քանակությամբ կարտոդրոմներ, կարտինգի չեմպիոններ, չունենալով տեղացի պրոֆեսիոնալ մարզիչներ, մենք կարող ենք սկսել և հասնել մինչև վերջ։ Դրա համար գտանք այլ երկրներում ապրող պրոֆեսիոնալ արշավորդ, մարզիչ, մեր հայրենակիցների և նրանց աջակցությամբ հասանք մեր առջև դրված նպատակներին»,- ասաց «Գորոյան ռեսինգ» թիմի հիմնադիրը։

Нет описания.

Նա նաև նշեց, որ Հայաստանում մարդկային ներուժ կա, որն ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, անել ավելին։

«Մեր թիմի անդամները ծանրագույն մարզումային շրջափուլեր են հաղթահարել ու հասել են իրենց նպատակին։ Իսկ նպատակը ոչ այնքան արագությունն էր կամ ինչ-որ առումով հաղթելը, այլ մինչև վերջ գնալը։ Հայաստանում շատ են այդպիսիք տարբեր ոլորտներում։ Ես դա այստեղ տեսել եմ ոչ միայն անմիջապես կարտինգիստների մեջ։ Այդպիսի մարդիկ կային մեզ շրջապատողների մեջ։ Կարտոդրոմի աշխատողներ կային, որ գալիս, աշխատում էին անվճար։ Մի մասը դրոշներն էր կառավարում, մյուս մասն օգնում էր այլ տեղերում, որտեղ դրա կարիքը կար»,- հավելեց նա։

Нет описания.

Ավտոմոբիլային սպորտը՝  մասնավորապես կարտինգը, Հայաստանում սկսել է արագ տեմպերով աշխուժանալ, իր հերթին նկատեց  թիմի անդամ Ռոդիոն Կռիլովը։

Սակայն, ըստ նրա, այս սպորտաձևը զարգացնելու համար իրենք մի շարք խնդիրների են հանդիպում։ Դրանցից մեկը հովանավորների բացակայությունն է։

Нет описания.

«Տպավորություն է, որ Հայաստանում բիզնեսի մարդիկ մտածում են, թե բոլորն իրենցից գումար են ուզում։ Ես ուզում եմ, որ բոլոր ընկերությունները, որոնք հետագայում հնարավոր է՝ կցանկանան մեզ աջակցել, իմանան․ մենք չենք առաջարկում՝ մեզ գումար տան ու գնանք ինչ-որ մի տեղ մրցման մասնակցելու։ Մենք հնարավոր բոլոր հովանավորներին առաջարկում ենք՝ եկեք իրար հետ աշխատենք։ Մենք ձեր ապրանքանիշը առաջ տանենք արտասահմանում, տվյալ պարագայում՝ Դուբայում, և դրա դիմաց հետագայում մենք ինչ-որ աջակցություն ստանանք»,- ընգդծեց Ռոդիոն Կռիլովը։

Нет описания.

Ոլորտի խնդիրների մասին խոսելիս էլ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն արձանագրեց, որ ավտոմոբիլային սպորտը նաև անվտանգ երթևեկություն է, պարտադիր պետք է բարձր մակարդակով տիրապետել ճանապարհային երթևեկության, ավտոմեքենա վարելու պարտադիր կանոններին. սա կբերի ավտոպատահարների թվի նվազմանը։

Нет описания.

«Գորոյան ռեյսինգ»-ը հաջորդ տարի էլ ջանք չի խնայելու ավտոմոբիլային սպորտը զարգացնելու համար։

Արթուր Գորոյանը ևս մեկ անգամ պատկան մարմինների և ներդրողների ուշադրությունը հրավիրեց այս սպորտաձևի վրա՝ ընդգծելով, որ հիմա կարտինգով մարզվելու բազմաթիվ ցանկացողներ կան, միայն թե  պետք է իրենց կողքին ամուր կանգնել, որ հնարավոր լինի ոլորտն արագ զարգացնել և աշխարհում մեծ հաջողությունների հասնել։

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան