Հայերեն
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից. Աննա Հակոբյան

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Շնորհավոր Հզոր Ծնունդդ, Տարոն։ Քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է։ Ես/մենք երկրի վրա դու/դուք երկնքում լիաթոք կնշենք ու կտոնենք այս օրը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկար, երկար մեկնաբանություն է արել ։

«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տեւական ժամանակ ապրում եւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:

Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է:

Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որտեղ Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ:

Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որեւէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եւ սպանվում է:

Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի եւ բազմաթիվ այլ սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին:

Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, եւ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերեւս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:

Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը եւ ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» եւ զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում եւ հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման պահի, ինչպես նաեւ հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երեւէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետեւ որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով եւս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դեշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարծներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, եւ միլիմիլիմիլի վայկյան տեւողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել: Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաեւ, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կամ դու պետք է կրակես, կամ քեզ պետք է կրակեն: Եւ դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում եւ սեղմում ձգանին:

Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր, եւ դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչեւ վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից եւ դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:

Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն:

Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվոմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին:

Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կիլնի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:

Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր, Ադամնե’ր, Քյարամնե’ր: Ի՛մ տղաներ:

Ավելին ՝այստեղ

«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը