Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք. գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, ավազակության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինքնավնասման, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, քրեական վարույթի տվյալներ հրապարակելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: