1915 թ․-ի իրադարձությունները նորից օրակարգ բերող երրորդ երկրները լավություն չեն անում Հայաստանին․ Թուրքիայի ԱԳ նախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում 2024 թ․ բյուջեի քննարկմանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին` հայտարարելով, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հնարավորությունն ավելի է մեծացել։
«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից, ցանկանում ենք, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի»,-ասել է նա։
Նա նշել է, որ Անկարան Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնում է բոլոր մակարդակներում և դրանք հասել են դաշնակցային մակարդակի։ «Մենք կշարունակենք իրականացնել Հայաստանի հետ մեր նախաձեռնած կարգավորման գործընթացը՝ սերտ համակարգելով Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը թեմային։ «Այն փաստը, որ որոշ երրորդ երկրներ թեժացնում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «անհիմն» պնդումները և դրանք նորից բերում օրակարգ, կխաթարի կարգավորման գործընթացը։ Այդ երկրները լավություն չեն անում Հայաստանին»,-հայտարարել է Հաքան Ֆիդանը։