Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկի և Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։