Այսօր Համերաշխության միջազգային օրն է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է մարդկանց համերաշխության միջազգային օրը: Այն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է աղքատության վերացման համար պայքարի ՄԱԿ-ի առաջին տասնամյակի անցկացմանը նվիրված բանաձեւում:
Համերաշխությունը համոզմունքների և գործողությունների միասնություն է, սոցիալական խմբի անդամների միջև փոխօգնություն և աջակցություն, որը հիմնված է ընդհանուր հետաքրքրությունների և նպատակների հասնելու անհրաժեշտության վրա: Համերշախությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է:;
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում: Վերջինս վկայակոչում է Հազարամյակի հռչակագիրը, որում ասված է, որ համերաշխությունը 21-րդ դարում կլինի մարդկության ամենահիմնարար արժեքներից մեկը: